«Պատիվ ունեմ» դաշինքը լրջորեն է պատրաստվում խորհրդարան մտնելուն. «Հրապարակ»
- Jul 9, 2021
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
««Պատիվ ունեմ» դաշինքը լրջորեն է պատրաստվում խորհրդարան մտնելուն։ Արթուր Վանեցյանը, որը լինելու է դաշինքի խմբակցության ղեկավարը, փորձագետների, իրավաբանների մի մեծ խումբ է հավաքագրել, որոնք աշխատելու են օրենքների, փաստաթղթերի հետ, տեղեկանքներ են պատրաստելու, աջակցելու են խմբի լիարժեք աշխատանքին։ Ընդդիմությունը հասկանում է, որ ԱԺ ամբիոնը լավ հնարավորություն է՝ հանրության հետ ուղիղ շփվելու և շփման պակասը լրացնելու համար։ Նրանք վստահ են, որ առաջիկայում նոր քաղաքական զարգացումներ են լինելու, և հաջորդ ընտրություններին հարկավոր է պատրաստվել հենց այս պահից սկսած»:


























Comments