top of page

«Պատիվ ունեմ»-ը լքեց ԱԺ նիստերի դահլիճը (տեսանյութեր)

  • Aug 24, 2021
  • 1 min read

Մեկնարկել է ԱԺ նիստը, որի ընթացքում պետք է ներկայացվի կառավարության ծրագիրը: Ներկա են Նիկոլ Փաշինյանն ու կառավարության մյուս անդամները, որոնց ընդդիմությունը դիմավորեց լուռ` առանց որևէ ակցիայի, վանկարկումների: 


Նիկոլ Փաշինյանի ելույթից առաջ վարման կարգով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ելույթ ունեցավ և հայտարարեց, որ խմբակցության անդամներն, ի նշան բողոքի, լքում են նիստերի դահլիճը և կվերադառնան հարցուպատասխանի ժամանակ։


«Հայաստան» խմբակցությունից էլ, նախ, ելույթ ունենացավ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ խոսելով իրենց պատգամավոր ընկերների հանդեպ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մասին և պահանջելով, որ ԱԺ գա դատախազն ու բացատրություն տա:


Ապա ելույթ ունեցավ Արծվիկ Մինասյանը, որն ասաց, որ իրենց խմբակցությունը կմնա և հարցեր կտա, ելույթներ կունենա` բացահայտելու կառավարության ծրագրում տեղ գտած կեղծիքները:









Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page