top of page

Դատարանը քննում է Պադրոն Դավոյի կալանավորման մասին միջնորդությունը

  • Sep 30, 2021
  • 1 min read


Զենքի մատակարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավոն) չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վերջինիս փաստաբանը։


Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է Դավիթ Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննությունը։


Փաստաբան Արմեն Հարությունյանը նշել է, որ կմիջնորդեն հետաձգել դատական նիստը, որովհետև նյութերին դեռ չի ծանոթացել։ Դրանք տրամադրվել է երեկ՝ ժամը 22:00-ին։


Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։


Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Տոնոյանը և Գալստյանը որպես մեղադրյալ ներգրավվել են 2.277.323․840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page