top of page

Հայտնի է կորոնավիրուսի դեմ աշխարհի լավագույն պատվաստանյութի անունը. «Tert.am»

May 5, 2021
1 min read



Աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության «Moderna» տեսակի պատվաստանյութը ճանաչվել է կորոնավիրուսի դեմ աշխարհի լավագույն պատվաստանյութ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:


«Moderna»-ն աշխարհի լավագույն պատվաստանյութ է ճանաչվել Պատվաստանյութերի համաշխարհային կոնգրեսում: Հաղթողի հավակնորդների մեջ են եղել նաև «Pfizer», «Սպուտնիկ V», «AstraZeneca» պատվաստանյութերը:


«Moderna» տեսակի պատվաստանյութը ստեղծել է աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությունը:


Պատվաստանյութի օգտագործումը թույլատրված է նաև ԱՄՆ տարածքում: 2020թ. նոյեմբերի 16-ին «Moderna»-ն հայտարարել է կորոնավիրուսի պատվաստանյութի՝ մոտ 95 տոկոս արդյունավետության մասին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page