top of page

Թեստավորումից և պատվաստումից հրաժարվելու դեպքում որքա՞ն կկազմի տուգանքը

Sep 22, 2021
1 min read

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իր գործառույթներն իրականացնում է ստուգայցերի միջոցով։ Այն պահանջները, ինչը դրված էր գործատուների, տնտեսավարողների նկատմամբ շարունակվելու է։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Առողջապահական և տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթե քաղաքացին հրաժարվի թեստավորվել և պատվաստվել։


Հարությունյանը նշել է, որ ըստ առաջնահերթության են իրականացնում ստուգայցերը։


Անդրադառնալով տուգանքներին, նա ասել է, որ տուգանքի որոշումը ֆիզիկական անձանց նկատմամբ, առաջին հայտնաբերման դեպքում 10-20 հազար դրամ է, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվում է 40-120 հազար տուգանքի չափ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page