top of page

Պատվից վեր են համարում օրենքի նախագիծ ներկայացնելը. «Փաստ»

  • Feb 10, 2022
  • 1 min read

ree

«Փաստ» օրաթերթը գրում է.


«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, իշխանական թիմում պարբերաբար բավականին կոնֆլիկտային վիճակներ են ծագում: Ի մասնավորի, խնդիր կա այն առումով, որ նախարարները, որոնք պարտավոր են ներկա գտնվել խորհրդարանում ոլորտային հարցերի ներկայացման ու քննարկման գործընթացին, ուղղակի չեն ներկայանում։ Նրանք խորհրդարան են գալիս միայն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, բայց պատվից վեր են համարում որևէ օրինագիծ ներկայացնել, թեկուզ չափազանց մեծ կարևորություն ունեցող:


Ի դեպ, նրանք, որպես կանոն, չեն մասնակցում ոչ միայն ԱԺ մշտական հանձնաժողովներում տեղի ունեցող քննարկումներին, այլև լիագումար նիստերին։ Հիմնականում խորհրդարան են «գործուղվում» փոխնախարարները։ Այս օրերին ընթացող հերթական քառօրյայի շրջանակներում վերջին երկու օրերին քննարկվել են մեկ տասնյակից ավելի հարցեր, որոնց կեսը սահմանադրական օրենքներ են եղել, բայց փաստացի ոչ մի նախարար չի ներկայացել ԱԺ։ Թերթի տեղեկություններով, այս առումով իշխանական ուժի որոշ պատգամավորների շրջանում ընդգծված դժգոհություն կա, թե իրենց ուղղակի արհամարհում են։


Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page