top of page

Պաղեստինի առաջնորդը` Հորդանանի թագավորի և Իրաքի ղեկավարի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում

May 12, 2021
1 min read

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը չորեքշաբթի օրը հեռախոսազրույցներ է ունեցել Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդի եւ Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ, որի ընթացքում նա քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը եւ իրավիճակն ամբողջ տարածաշրջանում:


Զրույցի ընթացքում Պաղեստինի պետության ղեկավարը եւ Հորդանանի թագավորը «քննարկել են Իսրայելի օկուպացիոն ուժերի հանցավոր եւ ագրեսիվ գործողությունները ընդդեմ Ալ-Աքսա մզկիթի համար աղոթողների»: Բացի այդ, կողմերը քննարկել են «Իսրայելի կողմից իրավիճակի սրումը եւ Գազայի հատվածի վրա նրա հարձակումը»: Երկու առաջնորդներն էլ պայմանավորվել են «շարունակել խորհրդակցությունները եւ համակարգել ջանքերը Պաղեստինի ժողովրդի դեմ իսրայելական ագրեսիային հակազդելու համար», հաղորդում է ՏԱՍՍ-ը:


Իր հերթին, Իրաքի նախագահը Աբբասի հետ զրույցում «հաստատել է իր ժողովրդի կողմից պաղեստինցիներին ու նրանց օրինական իրավունքներին աջակցությունը»: Ի պատասխան՝ Պաղեստինի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Սալեհին պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում Բաղդադի դիրքորոշման համար:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page