top of page

Պաղեստինը մտադիր է երկու պետությունների մասին բանաձեւին աջակցելու կոչ անել ՄԱԿ ԱԽ-ին. «NEWS.am»

May 10, 2021
1 min read

Պաղեստինը պետություններին կոչ է անում ՄԱԿ Անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նվիրված կլինի Երուսաղեմում եւ ամբողջ տարածաշրջանում տիրող իրավիճակին, աջակցել միջազգային իրավունքին եւ երկու պետությունների բանաձեւին:

Այս մասին երկուշաբթի օրը ասել է Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը:


«ՄԱԿ-ում այսօր նիստ կլինի Պաղեստինի եւ Երուսաղեմի հարցը քննարկելու համար: Եկեք տեսնենք, թե սրանից ինչ դուրս կգա, բայց, ինչպես ես ասում էի, մենք չենք ուզում, որ ամբողջ աշխարհը պաշտպանի պաղեստինցիներին, մենք ուզում ենք, որ այս բոլոր երկրները հանդես գան ի պաշտպանություն միջազգային իրավունքի՝ երկու պետությունների վերաբերյալ բանաձեւի: Միասին խաղաղ ապրելու համար այս իրավիճակի միջազգային վերահսկողություն է անհրաժեշտ»,- ասել է նա:


Դիվանագետը նշել է, որ Պաղեստինը Երուսաղեմում տիրող իրավիճակի վերաբերյալ ամենօրյա կապեր է պահպանում Ռուսաստանի հետ:


«Իհարկե, ես ամեն օր խոսում եմ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովի եւ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնովի հետ»,- ասել է նա: «Նյու Յորքում մեր դեսպանը նույնպես մասնակցում է Ռուսաստանի ներկայացուցիչների հետ ամենօրյա շփումներին»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page