top of page

Հայաստանի սահմաններով թմրանյութերի տեղափոխման կանխումը ՊԵԿ առաջնահերթություններից է

  • Jul 3, 2021
  • 1 min read

ree

Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգայինօրվա առթիվ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի Միջին Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կազմակերպածառցանց ասուլիսին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:


ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրավապահ համագործակցության և տեղեկությունների վերլուծության բաժնի պետն անդրադարձել է թմրամիջոցների տարածման համաշխարհային խնդրին և դրա դեմ պայքարին:


Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները ձեռնարկում են հնարավոր բոլոր միջոցները՝ Հայաստանի սահմաններով թմրանյութերի ապօրինի հոսքը կանխելու ուղղությամբ՝ որպես օրինակ ներկայացնելով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից 351 կգ քաշով հերոինի հայտնաբերումը 2021թ․-ին:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page