Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը որոշեց գլխատել ՊԵԿ-ը. «Հրապարակ»
- Jul 20, 2021
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Բավականին անսպասելիորեն Նիկոլ Փաշինյանը որոշեց գլխատել Պետեկամուտների կոմիտեն՝ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն արդեն, կարելի է ասել, հրաժեշտ է տվել պաշտոնին։ Մի քանի օր առաջ նա աշխատակազմին տեղեկացրել է, որ հեռանում է՝ սպասում են նոր կառավարության ձևավորմանը, որ այս փոփոխությունն արձանագրեն։
Ըստ որոշ լուրերի՝ ՊԵԿ-ում այս «կոտորածի» պատճառներից մեկը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն է, որի հանդեպ գործող ղեկավարները պատշաճ հարկային տեռոր չեն իրականացրել՝ հարուցելով «շեֆի» դժգոհությունը։
«Հրապարակ»-ի տեղեկություններով նա կզբաղեցնի ապագա ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի առաջին տեղակալի պաշտոնը»։


























Comments