top of page

Պենտագոնի ղեկավարը մեկնաբանել է «3+3» ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը

Oct 18, 2021
1 min read

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Թբիլիսի կատարած այցի շրջանականում մեկնաբանել է Անդրկովկասի երկրների մասնակցությամբ «3+3» ձևաչափի ստեղծման առաջարկը:


«Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափին, կընդգծեմ, որ Ռուսաստանը պետք է հարգի 2008 թվականի հրադադարի համաձայնագիրը, նախքան նոր հարթակների մասին խոսելը», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Օսթինը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե կազդի արդյոք այդ ձևաչափին Վրաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ին անդամագրվելու հնարավորության վրա:


Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափի (Ադրբենան-Հայաստան-Վրաստան+Թուրքիա-Ռուսաստան-Իրան) ստեղծման շուրջ վերջերս Մոսկվայում քննարկումներ են ունեցել ՌԴ և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նրանք դրական են գնահատել նոր հարթակի ստեղծումը: Այնուհետև հետևել է վրացական կողմի արձագանքը. վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ չնայած Ռուսաստանի հետ տարաձայնություններին՝ իր երրը պետք է ներկայացված լինի նախագծում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page