Այս փորձություններն ու անխուսափելի տառապանքները հայ ազգը վերստեղծելու միակ միջոցն են․ Պեպանյան
Jun 21, 2021
1 min read

Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Քաղակրթությունից փախել էի մեկ շաբաթով: Այսօր առավոտյան կարդում եմ մարդկանց գրառումները և ակամա գալիս այն եզրահանգման որ ընտրություններում․․․ հաղթել եմ ես. տասնյակ, հարյուր հազարներով մարդիկ իրականության մասին գրում են այն, ինչը ես մեն- միայնակ գրում էի ամբողջ քառորդ դար ու ընկալող չկար:
Խոհակիցներս արդեն ծով բազմություն են. միթե սա հաղթանակ չէ:
Հիմա արդեն մոտենում է պահը նրանց հետ խոսելու այս իրականության վերափոխման ուղու մասին, որը հրապարակել եմ 14 տարի առաջ և որը ևս ընկալող չկար:
Ասել ու կրկնում եմ՝ այս փորձություններն ու անխուսափելի տառապանքները հայ ազգը վերստեղծելու միակ միջոցն են»:























Comments