top of page

Պերուում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կա 12 տուժած

Nov 29, 2021
1 min read

Պերուի հյուսիսում տեղի ունեցած՝ 7․5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով 12 մարդ է տուժել. այդ մասին հայտնում է RIA Novosti-ն։


Ցնցման հետևանքով տներ ու ենթակառուցվածքներ են վնասվել երկրում և հարևան Էկվադորում։ Վնասվել է 362 բնակելի շինություն, 76-ը՝ ավերվել։


Երկրաշարժը վնաս է հասցրել ավելի քան 3000 մարդու։ Վնասվել է առողջապահական 7 հաստատություն, 1-ը՝ ավերվել, վնասվել է 13 տաճար։ Ստորգետնյա ցնցման հետևանքով վնասվել են նաև ճանապարհներն ու հոսանքագծերը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page