top of page

Պեսկովը՝ Երևանին և Բաքվին կոչ է հղել.

Կրեմլը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել երկկողմ հարաբերություններում ավելի մեծ լարվածության։



Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքով մեկնաբանելով շփման գծում նոր փոխհրաձգության մասին լուրերը, ասել է. «Մենք կոչ ենք անում կողմերին զերծ մնալ գործողություններից և քայլերից, որոնք կարող են հանգեցնել շփման գծում լարվածության ավելացմանը»։



Նա նշել է, որ Սոչիում եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ արձանագրվել է Ադրբեջանի և Հայաստանի մտադրությունը՝ հասնելու կարգավորման բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով։

858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page