Եռակողմ հանդիպման նախապատրաստումը շարունակվում է, ստույգ պայմանավորվածություն դեռ չկա․ Պեսկով

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, ստույգ պայմանավորվածություններ չկան. այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, Հայաստանի վարչապետի միջև տեսակոնֆերանսի ռեժիմով եռակողմ հանդիպման անցկացման ստույգ պայմանավորվածություն դեռ չկա, նշել է Կրեմլի խոսնակը։
«Պարզաբանեմ Պուտին, Ալիև և Փաշինյան տեսակոնֆերանսի թեման։ Իսկապես, մենք հաստատել ենք, որ աշխատանքներ են տարվում նման հանդիպման նախապատրաստման ուղղությամբ, սակայն այստեղ ուզում եմ նշել, որ մինչ այժմ ստույգ պայմանավորվածություններ և դրան վերաբերող փոխըմբռնում, թե երբ կարող է նման տեսակոնֆերանսը տեղի ունենալ, դեռ չկա», - երկուշաբթի օրը լրագրողներին ասել է Պեսկովը և հավելել, որ այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։























Comments