top of page

Ռուսաստանում COVID-19-ի առումով տխուր վիճակ է․ Կրեմլն ահազանգում է

Jul 2, 2021
1 min read

Կորոնավիրուսի արագ տարածման հետ կապված լարվածությունը սրվում է Ռուսաստանի մի շարք մարզերում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Այդ մասին, TASS- ի հաղորդմամբ, ահազանգել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


«Մոսկվայում դեպքերի թիվը երեք անգամ ավելի բարձր է, քան միջին ցուցանիշն ամբողջ Ռուսաստանում։ Սանկտ Պետերբուրգում իրավիճակը նույնպես բավականին տխուր է, առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը մեծ է»,- ասել է նա:


Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել է, որ, չնայած իշխանությունները չեն քննարկում ընդհանուր լոքդաունի սցենարը, դրանից խուսափելու համար քաղաքացիները պետք է հնարավորինս շուտ պատվաստվեն:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page