Պեսկովը հերքել է Զելենսկու օգնականի դեմ մահափորձում ռուսական կողմի մասնակցության վարկածը

Կիևի մերձակայքում Ուկրաինայի նախագահի առաջին օգնական Սերգեյ Շեֆիրի դեմ կատարված մահափորձի գործում «ռուսական հետք» որոնելու փորձերը իրականության հետ կապ չունեն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այդ մասին գրում է «kommersant.ru»-ն։
Նա այսպես է մեկնաբանել Ուկրաինայի Ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Առախամիայի խոսքերն առ այն, որ Ռուսաստանը կարող է ներգրավված լինել մահափորձի կազմակերպմանը:
«Ցավոք, մեր ժամանակներում, ինչ էլ որ տեղի ունենա Ուկրաինայում, ներկայիս քաղաքական գործիչներից ոչ մեկն ի վիճակի չէ բացառել ռուսական հետքը: Իհարկե, դա ոչ մի կապ չունի իրական իրավիճակի հետ, դրանք ավելի շուտ չափազանց հուզական վիճակի նշաններ են», - ասել է Պեսկովը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մահափորձ է տեղի ունեցել Ուկրաինայի նախագահի առաջին օգնականի դեմ:























Comments