top of page

Նախատեսվում է ստեղծել իրավաբանական անձանց իրական շահառուների միասնական ռեգիստր

  • Jun 3, 2021
  • 1 min read

ree

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ստեղծել իրավաբանական անձանց իրական շահառուների միասնական ռեգիստր, որը կգործի իրական շահառուների բացահայտման օրենսդրական համակարգի հիման վրա։ «Այստեղ իրավաբանական անձանց և կոնկրետ շահառուների վերաբերյալ տեղեկությունների մշակման միասնական համակարգ կստեղծվի, ինչը խրախուսում են միջազգային տարբեր կազմակերպությունները»,- ասաց նա։ Ըստ Ռուստամ Բադասյանի՝ նախատեսվում է նաև, որ արդարադատության նախարարի հրամանով ենթակա է հաստատման նաև այն կարգավորվող շուկաների ցանկը, որտեղ իրական շահառուների բացահայտման չափանիշները համարժեք են օրենքով նախատեսված չափանիշներին։ Նա տեղեկացրեց, որ նախկինում նման դեպքում հայտարարագրման պարտականությունից ազատվում էր անձը։ Արդարադատության նախարարի պաշտոնակատարը նկատեց նաև, որ մինչև նոր համակարգի ուժի մեջ մտնելը իրավաբանական անձինք շարունակելու են ներկայացնել ԿԲ-ի հաստատած իրական շահառուների վերաբերյալ հայտարարությունը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page