Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չեն լինի

Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքում այլևս ներկայացումներչեն լինի։ Այդ մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան էջից։
«Գործունեության 33 տարիների ընթացքում մեր թատրոնն ունեցել է բազում նվաճումներ, մեծ պրեմիերաներ, հյուրախաղեր և ,ամենակարևորը, վայելել է հանդիսատեսի մեծ սերն ու համակրանքը: Մենք Ձեր և Ձեր փոքրիկների կյանքի մի մասն էինք, իսկ դուք մեր... և այսօր մենք փակվում ենք:
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի № 1472-Ա որոշման համաձայն «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվում է և միանում է «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին: Թատրոնի շենքի տարածքը փոխանցվում է սիմֆոնիկ նվագախմբին, որպես փորձասենյակ: Վստահ ենք, որ մեր թատրոնի տաղանդաշատ երիտասարդ դերասաններին դեռ կտեսնեք մեծ բեմերում:
ՄԵնք Ձեզ շատ սիրում ենք
Շնորհակալ ենք մեր կողքին լինելու համար»,- նշված է հայատարարության մեջ։























Comments