«Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ուղարկվելու է ԱԺ
- Aug 28, 2021
- 1 min read

Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 27-ին որոշում է ստորագրել և հավանություն տվել կառավարության օրենսդրական նախագծին՝ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1. Հավանություն տալ «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով»,- նշված է որոշման մեջ:


























Comments