Հանքարդյունաբերությամբ զբաղվողներից պետբյուջե գանձված գումարի 2%-ը կուղղվի հանք ունեցող համայնքներին

Հանքարդյունաբերությամբ զբաղվողներից պետբյուջե գանձված գումարի 2%-ը կուղղվի հանք ունեցող համայնքներին
Կառավարությունը այսօրվա նիստին քննարկում է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» և ՏԻՄ օրենքներում լրացումներ կատարելու հարցը։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ նախագծով կներդրվի ընդերքօգտագործման ոլորտից ստացված եկամուտների արդարացի վերաբաշխման հայեցակարգ։
«Առաջարկվում է հանքարդյունաբերության ոլորտում ռոյալթի վճարողների՝ պետբյուջե վճարված գումարի երկու տոկոսն ուղղել տվյալ ազդակիր համայնքներ, որտեղ առկա են բնական ռեսուրսներ, կրում են հանքարդյունաբերության ազդեցությունները։ Ուստի վերջիններիս հնարավորություն կտրվի տրամադրված փոքր գումարներն ուղղել կոնկրետ ծրագրերի, որոնք կհաստատի ավագանին»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ տրամադրվող գումարն այդքան էլ փոքր չէ, և 23 համայնք կստանա այն։























Comments