top of page

Պետերբուրգի հայազգի նախկին փոխնահանգապետը կոռուպցիայի գործով 5.5 տարվա ազատազրկման է դատապարտվել

May 19, 2021
1 min read

Սանկտ Պետերբուրգի Կույբիշևյան դատարանը քաղաքի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել Կրեստովսկի կղզում մարզադաշտի կառուցման ժամանակ կաշառակերության համար: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


«Պատիժ նշանակել 5 տարի 6 ամիս ազատազրկման տեսքով, պատիժը կրելու է խիստ ռեժիմի գաղութում»,-հայտարարել է դատավոր Եկատերինա Բոտանցովան: Հովհաննիսյանը նաև տուգանվել է:

Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն) և 290-րդ հոդվածի 6-րդ մասի հատկանիշներով (կաշառք վերցնելը):


Դատավճռի հրապարակման ժամանակ դատավորը Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքներից բացառել է ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործությունը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page