Պետրոս Պետրոսյանը ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր է
Oct 2, 2021
1 min read

Հայաստանի ծանրորդները հերթական մեդալը նվաճեցին Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ-20 և Մ-23 տարեկանների առաջնությունում: Մինչև 20 տարեկան տղաների մրցաշարում մեր 102 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը երկամարտի 349 կգ (155+194) արդյունքով գրավեց 3-րդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի:
Եվրոպայի չեմպիոն դարձավ բելառուսցի Սերգեյ Շարանկովը, որը ցույց տվեց 362 կգ արդյունք: Այսօր նախատեսված մյուս մրցումներում Հայաստանը մասնակից չունի:
Վաղը՝ առաջնության վերջին օրը մերոնցից հանդես կգան +87 կգ քաշային Արփինե Դադալյանը, 109 կգ քաշային Արսեն Մարտիրոսյանը և +109 կգ քաշային Վարազդատ Լալայանը:























Comments