top of page

Պետությանը պատճառվել է 12 միլիոն դրամի վնաս. ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետքերով

  • Aug 19, 2021
  • 1 min read

ree

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել:

Համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ մի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն 2015-2018 թթ., առանց հատուկ թույլտվության, այն է՝ փոստային կապի բնագավառում սուրհանդակային կապի ծառայությունների գործունեության մատուցման լիցենզիայի, որի տարեկան պետական տուրքը կազմում է 3 միլիոն ՀՀ դրամ, իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, որի շրջանակներում սուրհանդակային կապի ծառայություններ է մատուցել մի շարք իրավաբանական անձանց, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 12 միլիոն դրամի վնաս։ Հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page