Պիկասոյի դուստրը հոր հավաքածուից 9 աշխատանք կնվիրի Ֆրանսիային
Sep 21, 2021
1 min read

Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի դուստրը Ֆրանսիային կնվիրի հոր ինն աշխատանքները: Reuters-ի հաղորդմամբ, այդ մասին այսօր ասել է Ֆրանսիայի մշակույթի նախարարը։ Նա այդ նվիրատվությունն անվանել է «բացառիկ իրադաձություն»՝ նշելով, որ նկարները կներառվեն ազգային հավաքածուներում։
Մասնավորապես, խոսքը վեց նկարների, գծանկարներով ալբոմի, արձանի և «արվեստի ազգագրական ստեղծագործության» մասին է: Ասուլիսի ընթացքում լրագրողներին ցուցադրվել է միայն մեկ աշխատանք՝ արված կուբիզմի ոճով, 1938-ին: Գործերից ամենահինը 1895 թվականով՝ Պաբլո Պիկասոյի հոր դիմանկարն է:























Comments