Հունաստանի ոստիկանությունը հայտնաբերել է 9 տարի առաջ գողացված Պիկասոյի և Մոնդրիանի կտավները
Jun 29, 2021
1 min read

Հունաստանի ոստիկանությունը հայտնաբերել է կուբիզմի հիմնադիր, իսպանացի նկարիչ Պիկասոյի հայտնի՝ «Կնոջ գլուխ» կտավը, որը 2012 թվականին գողացվել էր Հունաստանի ազգային պատկերասրահից, հայտնում է Greek City Times թերթը։ Պիկասոյի հայտնի «Կնոջ գլուխ» կտավը ստեղծվել է 1939 թվականին: 1949 թվականին նկարիչն այն անձամբ նվիրել է հույն ժողովրդին՝ գերմանական օկուպացիայի ընթացքում նրանց խիզախ դիմադրության համար։
Երկու կտավների գողության մեղադրանքով ձերբակալվել է 49-ամյա հույն տղամարդ։ Այս նկարների գողությունն անվանում էին «դարի գողություն»: Պիկասոյի նկարը գնահատվում է 20 մլն եվրո:























Comments