Արտակարգ իրավիճակների նախարարն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպանին

Այսօր արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսի հետ: Հանդիպման ընթացքում Անդրանիկ Փիլոյանը խոսել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքների մասին, որոնք առնչվել են ինչպես հետպատերազմյան շրջանի խնդիրներին, այնպես էլ պայմանավորված են սեզոնային իրավիճակով:
Նշվել է, որ կողմերը փորձի փոխանակման և համագործակցության հնարավորություն ունեն, մասնավորապես անտառային հրդեհների կանխարգելման և հրդեհաշիջման ուղղությամբ: Դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը Նիդերլանդների կառավարության և անձամբ իր անունից վստահեցրել է, որ պատրաստակամ են իրականացնել համատեղ ծրագրեր, որոնք կնպաստեն Հայաստանում աղետների ռիսկերի նվազեցմանը: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են հետագա փոխհամագործակցության պատրաստակամությունը:























Comments