top of page

Փիառի համար չեն անում․ «Հրապարակ»

Sep 28, 2021
1 min read


«Հրապարակ» թերթը գրում է.


«Ամերիկյան հայտնի «Սիլիկոնյան հովտում» աշխատող մի քանի հայազգի այթիշնիկներ սեփական նախաձեռնությամբ և միջոցներով ստանձնել են պատերազմի ժամանակ ծանր հաշմանդամություն ստացած երիտասարդների զբաղվածության խնդրի լուծումը:


Նրանք փնտրում-գտնում են հիմնականում վերջույթներից զրկված երիտասարդների, նրանց տրամադրում են համակարգիչներ և կազմակերպում ուսուցումը` լեզուների և ծրագրավորման: Ուսուցման ողջ ընթացքում հոգալու են նրանց ծախսերը, իսկ ուսումն ավարտելուց հետո պատրաստվում են նրանց աշխատանք առաջարկել: Միակ պայմանն այն է, որ երիտասարդները չպետք է բավարարվեն պետությունից ստացվող նպաստով, այլ պետք է ցանկանան մասնագիտություն ձեռք բերել՝ հետագայում բարձր վարձատրվող աշխատանք ունենալու համար:


Մեր բոլոր ջանքերը` ներկայացնել նրանց և ծրագիրը, անհաջողության մատնվեցին․ մեր հայրենակիցները խստիվ արգելեցին հրապարակել իրենց անունները՝ ասելով, թե սա փիառի համար չեն անում, դա հաշմանդամ դարձած տղաների հանդեպ իրենց պարտքն են համարում: Իսկ մեզանում մի քանի լիտր ձեթ կամ մի քանի կիլոգրամ բրինձ բաժանելիս աշխարհի բոլոր լրատվամիջոցներին հրավիրում են»:


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page