top of page

Փլուզում Սիսիանում. փրկարարները քաղաքացուն դուրս են բերել հողաշերտի տակից

Jul 11, 2021
1 min read

Այսօր` ժամը 17։10-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի տներից մեկում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչի հետևանքով քաղաքացին մնացել է հողաշերտի տակ։


Դեպքի վայր մեկնած փրկարարները հողաշերտի տակից դուրս են բերել 33–ամյա մի քաղաքացու։ Տուժածը հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:


Պարզվել է, որ 1988 թ ծնված Ս․ Ա․-ն տան նկուղում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հողաշերտի փլուզման հետևանքով մնացել է դրա տակ։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page