Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում․ ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն․ ՀՀ ՊՆ
Jul 19, 2021
1 min read

Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
Մասնավորապես, ժամը 18:40-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:























Comments