top of page

ՊՆ և ԲՏԱ նախարարները հանդիպել են ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ

  • Aug 20, 2021
  • 1 min read

ree

Օգոստոսի 20-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել են հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ պաշտոնական կայքից:

ԶՈՒ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված հանդիպմանը քննարկվել է կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների կատարողականն ու ժամանակացույցը, գնումների և մրցույթների անցկացման գործընթացում առկա խոչընդոտներն ու դրանց լուծմանը միտված օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը։

Հանդիպման ավարտին Արշակ Կարապետյանը գնումների գործընթացի համար պատասխանատու պաշտոնյաներին հանձնարարել է բացառել հաջորդ տարվա գնումների ծրագրում անճշտությունների, առավել ևս՝ արհեստական խոչընդոտների հնարավոր առկայությունը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page