Search
ՊՆ-ն չգիտի՝ զինվորի երդմնակալությանը հարազատները COVID-19-ի վճարովի՞, թե՞ անվճար թեստ են հանձնելու
- Jul 21, 2021
- 1 min read

Այսօր ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ զինծառայողի երդման արարողության օրը զորամաս մուտք գործելու համար նորակոչիկի հարազատները պետք է զորամաս ժամանելիս ներկայացնեն ՊՇՌ թեստի՝ 72 ժամը չլրացած բացասական պատասխանով տեղեկանք կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումը հաստատող անձնագիր (QR կոդ):
MediaHub.am-ը փորձեց պարզել՝ հարազատները վճարովի՞, թե՞՝ անվճար ՊՇՌ թեստ են հանձնելու։
«Մենք էլ չգիտենք, թե ինչպես է լինելու՝ մեր հաշվի՞ն է, թե՞ ծնողների։ Հրամանը կա, բայց մանրամասները դեռ հայտնի չեն»,- մեզ հետ զրույցում նշեցին ՊՆ լրատվական բաժնից։
Commentaires