top of page

Ընթանում է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Պրոֆեսիոնալ» մրցափուլը

  • Aug 26, 2021
  • 1 min read

ree

«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ծրագրի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում անցկացվել է ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի առաջին` «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» մրցափուլը:


Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի Հանրապետությունների զինված ուժերի ներկայացուցիչները հաղթահարել են տարբեր նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին: Քաթարի թիմը մրցույթին հետևել է դիտորդի կարգավիճակով:


Օգոստոսի 25-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամարզական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլը: Մասնակիցներն իրականացրել են պայմանական վիրավորների տարհանում մարտադաշտից և ցուցաբերել առաջին բուժօգնություն:


Բոլոր թիմերը ցուցադրել են պատրաստության բարձր մակարդակ, ծավալվել է համառ և թեժ պայքար:


Օգոստոսի 26-ին մասնակիցներն ուժերն են չափելու «Պրոֆեսիոնալ» մրցաձևի «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլում: «Մարտական պատրաստության համալիր վարժություններ», «Բուժօգնության կազմակերպում» և «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլերի արդյունքների համադրումից հետո հայտնի կդառնա «Պրոֆեսիոնալ» մրցաձևի ընդհանուր հաղթողը:


ree

ree

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page