ՊՆ-ն մարտավարաշարային պարապմունքներ է անցկացրել
- Aug 16, 2021
- 1 min read

4-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 16-ին անցկացվել են մարտական պատրաստականության ցուցադրական մարտավարաշարային պարապմունքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Պաշտոնատար անձանց ուսուցանվել է մարտավարաշարային պարապմունքների կազմակերպման և անցկացման կարգը, մասնակիցները ձեռք են բերել համապատասխան հմտություններ՝ զորամասը մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերելիս, ինչպես նաև՝ ցուցադրվել է տեխնիկայի բացազատման և կահավորման կարգը:


























Comments