top of page

Առևտրի օբյեկտներում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը

  • navoyanarmine
  • Jan 3, 2022
  • 1 min read

ree

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են՝ 30 հազար դրամ տուգանք է սահմանվում պոլիէթիլենային տոպրակով ապրանք վաճառելու դեպքում: Օրենքն ուժի մեջ է 2022-ի հունվարի 1-ից: Նախարարությունից հիշեցնում են՝ անցած գարնանը՝ ապրիլին, Ազգային ժողովը փոփոխություն է կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում։

Համաձայն փոփոխության՝ 2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։

Այն տնտեսվարողները, որոնք 2022 թ․ հունվարի 1-ից կշարունակեն մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը՝ բացառությամբ երկրորդային հումքից պատրաստված տոպրակների ու պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերի, կենթարկվեն վարչական տույժի՝ 30 հազար դրամի չափով։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page