«Փորձանքը պոզով պոչով է լինու՞մ»․ Էդուարդ Շարմազանով
- Nov 3, 2021
- 1 min read

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Փորձանքը պոզով պոչով է լինու՞մ։
Կապիտուլյանտ կառավարության ներկայացուցիչներն իրար հերթ
չտալով ասում են, թե Հայաստանը զարգանում է։
Սրանց առաջնորդն էր ասում ՝ Արցախը Հայաստան է։
Այսօր այդ Հայաստանի մոտ 800 հազար հեկտարը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Արտագաղթի տեմպերը, գործազրկությունն ու թանկացումներն անասելի չափերի են հասել։
Ու այսքանից հետո սրանք խոսում են զարգացման մասին։
Դուք ոչ թե զարգացում եք բերել, այլ ազգային աղետ, ապատիա եւ արտագաղթ»։


























Comments