top of page

Փոխնախարարները ծանոթացել են Արմավիրի և Մեծամորի բուժկենտրոնների կարողություններին

Sep 24, 2021
1 min read

Առողջապահության նախարարի տեղակալներ Արտակ Ջումայանը և Արմեն Նազարյանն այցելել են Արմավիրի մարզ՝ ծանոթանալու տեղի բժշկական կազմակերպությունների կարողություններին, վերջին շրջանում կատարված բարեփոխումներին և ծրագրերին՝ հայտնում են նախարարությունից։


Փոխնախարարները շրջել են Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում, հետաքրքրվել առկա խնդիրներով, մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հարությունյանի և ԲԿ-ների տնօրենների հետ քննարկել բուժօգնության կազմակերպման հարցերը:


Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոնների տնօրենները ներկայացրել են ընթացիկ աշխատանքները, նաև նշել, որ մարզում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներն ընթանում են բավականին հաջող` գրանցելով տեսանելի աճ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page