«Պողպատյա հեղափոխությանը» պետք է դեմ տալ ավելի ամուր նյութից պատրաստված վահան․ Սերժ Սարգսյան

Վայոց ձորի մարզում անցկացվող քարոզարշավի ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ ավարտվել է «թավշյա հեղափոխությունը» և սկսվել է «պողպատե հեղափոխություն»։
Նրա խոսքով՝ երեք տարիների ընթացքում հայ ժողովուրդն ականատես եղավ «թավշյա հեղափոխության ողջ պերճանքին», և «թավշյա հեղափոխություն»՝ նշանակում է ժողովրդին տարբեր մասերի բաժանել, պետության ամենագլխավոր դեմքերի կողմից սուտ ու կեղծիք տարածել, անվտանգության համակարգ փլուզել, Արցախի 75%- ը հանձնել, հազարավոր մարդկանց զոհել և Հայաստանի տարածքի մի մասն օկուպացնել։
«Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է այդ «պողպատյա հեղափոխությանը» դեմ տալ շատ ավելի ամուր նյութից պատրաստված վահան։ Այդ վահանի հետ, երևի, պետք է նաև մի դագանակ, որով կքշենք բոլոր նրանց, ովքեր կփորձեն օգտագործել այդ վահանը»,- ասաց նա։
Սերժ Սարգսյանը նշեց, որ հակառակ դեպքում Հայաստանը կհայտնվի մի քանի անգամ ավելի վատ վիճակում, քան այն ազգերը, որոնք չունեն պետականություն։























Comments