Մուրճը սառը զենք չի համարվում․ փոխոստիկանապետ Ֆիդանյան
- Jun 16, 2021
- 1 min read

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանը մուրճով քարոզարշավ իրականացնելուն կարծիք հայտնեց, որ այդ հարցը ոստիկանության տիրույթից դուրս է և իրենց կողմից ենթակա չէ որևէ մեկնաբանության։
Այսինքն՝ քաղաքացին կարո՞ղ է մուրճով գնալ քարոզարշավի․
«Մուրճը սառը զենք չի համարվում։ Ոստիկանությունը իրականացնում է իր գործառույթները։ Եթե ոստիկանությունը կտեսնի, որ այդ մուրճը նախատեսված է, և կունենա հստակ տեղեկատվություն՝ կոնկրետ անձին կամ անձանց վնասելու համար, եթե դուք ունենք նման տեղեկատվություն, խնդրում եմ՝ մեզ տրամադրեք, վստահեցնում եմ, որ կզբաղվենք։ Քրեաիրավական տեսանկյունից մեկնաբանություններով որևէ կերպ թե՛ սպառնալիք իր մեջ չի ներառում, և թե՛ առավել ևս սառը զենք չի համարվում»,- պատասխանեց Ֆիդանյանը»։























Comments