top of page

Ոստիկանությունը օպերատիվ շտաբեր է բացել ընտրական գործընթացը հսկելու համար

Jun 16, 2021
1 min read


ԱԺ արտահերթ ընտրությանն ընդառաջ ոստիկանությունում բացվել են օպերատիվ շտաբ և աշխատանքային ենթախմբեր։ Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսին հայտնեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։


«Ոստիկանությունը խստացրել է հասարակական կարգի պահպանության ու անվտանգության ապահովման միջոցառումները։ Ուշադրության կենտրոնում են լինելու իրավախախտումների մշտադիտարկումը, ինչպես նաև կուսակցությունների ու դաշինքների, նրանց նախընտրական շտաբերի, հասարակական կազմակերպությունների, միջազգային և տեղական դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների հետ արդյունավետ գործակցությունը»,- նշել է նա։


Արա Ֆիդանյանը նշեց, որ կազմվել է ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում ոստիկանության օրակարգ՝ կարգավորելու ընտրական գործընթացի հետ կապված հարցերը։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page