Ընտրախախտումների վերաբերյալ արդեն քրեական գործեր կան․ փոխոստիկանապետ

Ոոստիկանությունը մինչև քարոզարշավի մեկնարկն իրականացրել է ընտրական իրավախատումների մշտադիտարկումներ։ Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսին հայտարարեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
Մինչև քարոզարշավն արձանագրվել է ընտրախախտման 80 դեպք, որից 45- ին ընթացք է տրվել քրեական օրենսգրքի նախատեսված կարգով, իսկ 35- ը պատահարներ են։ Քարոզարշավի մեկնարկից հետո գրանցվել է 92 դեպք, որից 56- ի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, իսկ 36- ը պատահարներ են։
«Դիտարկումների ընթացքում արձանագրվել է նաև ընտրակաշառք ստանալու 17 դեպք, նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու՝ 10, լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու՝ մեկ, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 14, խուլիգանության, ծեծի, սպառնալիքի՝ 8, և այլ բնույթի խախտումների՝ 6 դեպք», - ասաց Արա Ֆիդանյանը։
Փոխոստիկանապետի խոսքով՝ մեծ հնչեղություն ունեն քարոզչական պաստառների վնասման դեպքերը, որնցից որոշները բացահայտվել են։ Նա վստահեցրեց՝ ցանկացած խախտում ուշադրության կենտրոնում է։























Comments