top of page

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 87 ավտոմեքենա

  • Feb 11, 2022
  • 1 min read

ree

Փետրվարի 7-ից 10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:


Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Մասիս, Գեղարքունիքի մարզի Սևան, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում, Ծղուկ գյուղում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Արագած, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղերում, Ամասիա-Բերդաշեն և Մարտունի-Գետափ ավտոճանապարհներին:


Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 87 ավտոմեքենա և 30 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page