top of page

Փրկարարները օգնության են հասել իր հարսանիքի օրը վերելակում արգելափակված փեսային

  • Feb 2, 2022
  • 1 min read

ree

Փրկարար ծառայության աշխատակիցները օգնության են հասել իր հարսանիքի օրը վերելակում արգելափակված փեսային: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանը՝ ամփոփելով 911 ծառայության ստացված զանգերը:


«Հարսանիքի օրը, հարսի տուն բարձրանալիս փեսան վերելակում արգելափակվել էր, մեր փրկարարները օգնել են, որ նա շուտ հասնի հարսնացուին: Լինում է՝ զանգահարում են 911 ծառայություն և լեզվի ուղղագրության հետ կապված հարցեր են տալիս: Մի դեպքում էլ քաղաքացին զանգել էր անգլերենով ահազանգ էր փոխանցում, երբ աշխատակիցը հասցեն վերաճշտում է, զանգահարող քաղաքացին շրջվում է ու կողքը գտնվող անձին հայերենով հարցնում է, թե որ թաղամասն է: Երբ օպերատորը հարցնում է, եթե հայերեն գիտի, ապա ինչու է անգլերեն խոսում, ասում է՝ ես ԱՄՆ-ի քաղաքացի եմ»,-ասաց Արսեն Մկրտչյանը:


Ամանորին մի կին էլ զանգահարել էր 911 ծառայություն և խնդրել էր իր երեխայի հետ մեկը խոսեր Ձմեռ պապիկի անունից:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page