ՊՇՌ-թեստի գործողության ժամկետը 72-ից կրճատվել Է մինչեւ 48 ժամ
- Dec 8, 2021
- 1 min read

«Ռոսպոտրեբնադզոր»-ը դեկտեմբերի 8-ից կրճատում Է կորոնավիրուսի ՊՇՌ-թեստի գործողության ժամկետը՝ 72-ից հասցնելով 48 ժամի: Այդ մասին վկայում Է պետական սանիտարական գլխավոր բժիշկ, «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովայի որոշումը:
«Բացասական լաբորատոր հետազոտության գործողության ժամկետը, որն անցկացվում Է ՊՇՌ մեթոդով, կազմում Է 48 ժամ՝ սկսած COVID-19-ի լաբորատոր հետազոտության արդյունքի ժամանակից»,-ասվում Է որոշման մեջ, որը դեկտեմբերի 7-ին հրապարակվել Է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: Փաստաթղթի համաձայն, այս առաջարկությունն ուժի մեջ Է մտնում դեկտեմբերի 8-ից. ավելի վաղ թեստերի գործողության ժամկետը կազմում Էր 72 ժամ:
Անցած շաբաթ Աննա Պոպովան հայտարարել Է, որ ՊՇՌ-թեստերի գործողության ժամկետի կրճատման մասին որոշումն ընդունվել Է ՌԴ-ում կորոնավիրուսի օմիկրոն շտամի՝ ՌԴ-ում տարածման ռիսկի ֆոնին: Որոշման մեջ նաեւ մատնանշվում Է, որ COVID-19-ով հիվանդի հետ շփում ունեցած անձից կենսաբանական նյութի առումը տեղի Է ունենում կլինիկական այն ախտանշանների ի հայտ գալու դեպքում, որոնք նման են կորոնավիրուսին: Նոյեմբերի 17-ին «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարը հայտարարել Է, որ ՌԴ-ում սուր շնչառական վիրուսային վարակի նշաններ ունեցող քաղաքացիները պարտադիր կարգով կորոնավիրուսի թեստ են հանձնելու:























Comments