top of page

ՊՇՌ թեստերը սպառելուց հետո պարտադրելու են պատվաստվել, բիզնես են անում․ քաղաքացի

  • Oct 14, 2021
  • 1 min read


«Թեստերը սպառելուց հետո բոլորիս պարտադրելու են պատվաստվել, բիզնես են անում»,- նման կարծիքի են ՊՇՌ թեստ հանձնելու համար ժամերով հերթ կանգնող քաղաքացիները։


Մի քանի օր է, ինչ Երևանի գրեթե բոլոր լաբորատորիաների առջև հերթեր են․ մարդիկ եկել են թեստավորվելու, որպեսզի չհեռացվեն աշխատանքից։ Պատվաստվելու մասին դեռ չեն մտածում․ մեկն առողջական խնդիրներ ունի, մյուսը՝ չի վստահում պատվաստանյութերին։


Այսօր MediaHub-ը ֆիքսեց, թե ինչպես են մի քանի տասնյակ քաղաքացիներ դժգոհում նաև լաբորատորիաների սպասարկումից։


«Փողը վերցնում են տասը հոգով, բայց թեստավորման համար մեկ հոգի է աշխատում ու ստիպում է ժամերով սպասել»- ասաց հերթի մեջ սպասող քաղաքացիներից մեկը։


Նրա համոզմամբ՝ փող վերցնելուց առաջինն են, բայց սպասարկելու դեպքում ժամերով անհետանում են։


Հերթում սպասում էին նաև թոշակառուներ։ Նրանցից մեկը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ իրեն ասել են՝ թեստավորումն արժի 7000 դրամ, սակայն առավոտյան ժամը 9-ից մինչև 12:00-ն այստեղ հերթ կանգնելուց հետո պարզել է, որ, եթե աշխատակազմով չես ներկայանում թեստավորման, ապա այն արժի 10000 դրամ։


Սեդա Մակարյան


Մանրամասները՝ տեսանյութում։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page