top of page

Ռուս-թուրքական կենտրոնն Արցախում կայունության երաշխիք է. Վլադիմիր Պուտին

Sep 29, 2021
1 min read

Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի առկայությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համարում է տարածաշրջանում կայունության երաշխիք: Պուտինը նման կարծիք է հայտնել Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։


Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացվել է Կիյամադինլի բնակավայրի մոտակայքում՝ 2020-ի նոյեմբերի 11-ին, Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ստորագրած հուշագրի համաձայն:


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են իրվիճակը նաև Սիրայում և Աֆղանստանում: Հետաքրքրական է, որ այսօր Բաքվում կայացել է մեկ այլ քննարկում՝ հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Հանդիպման մանրամասները դեռ հայտնի չեն։ Ավելի վաղ Վրաստանի կառավարության ղեկավարը հայտնել էր, որ այցի հիմնական թեման կլինի «խաղաղ հարևանության նախաձեռնությունը»:


Բացի այդ, Վրաստանի վարչապետի խոսքով, նա մոտ ժամանակներս պատրաստվում է մեկնել Երևան, որտեղ նույն հարցը քննարկելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page