top of page

Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Jun 23, 2021
1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ, հայտնում է Կրեմլի կայքը:


«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. hունվարի 11-ի համաձայնագրերի իրականացման գործնական ասպեկտները: Առանձնակի ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տնտեսական կապերը և տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ եռակողմ ձևաչափով աշխատանքների ակտիվացմանը:


Երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերի քննարկման ժամանակ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը վերահաստատել են իրենց փոխըմբռնումը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել շփումները տարբեր մակարդակներում », - ասվում է հաղորդագրության մեջ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page