Ե՞րբ է նախատեսվում Պուտին - Բայդեն հանդիպումը
Sep 9, 2021
1 min read

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բանակցություններ են վարում Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի մասնակցությամբ գագաթնաժողովի շուրջ. այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոսոտի-ն` հղում անելով Страна.ua պարբերականին:
«Երկու նախագահների հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա հոկտեմբերին»,- հայտնել է պարբերականի թելեգրամյան ալիքը:
Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն կայունությունը, սպառազինության վերահսկողությունը, կիբեռանվտանգությանն առնչվող խնդիրները, ինչպես նաև Ուկրաինայում, Աֆղանստանում, Կենտրոնական Ասիայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:























Comments