Որքա՞ն գումար է ծախսել Շվեյցարիան Պուտինի և Բայդենի հանդիպման համար

Շվեյցարիան ավարտում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման անցկացման ծախսերի հաշվարկը․ ընդհանուր գումարը կարող է գերազանցել 10 մլն դոլարը։ Այդ մասին ասել է տարածաշրջանի մամուլի ծառայության ղեկավարը՝ հավելելով, որ այդ գումարը վերջնական չէ և վերահաշվարկից հետո կարող է աճել ևս 10-15 տոկոսով:
Ինչպես նշում է Le Courrier թերթը, սեպտեմբերի 13-ին Ժնևի պետական խորհուրդը, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորի խնդրանքով հրապարակել է երկու առաջնորդների միջև բանակցությունների ծախսերի տվյալները:
Ըստ իշխանությունների՝ հանդիպման անվտանգության կազմակերպման համար ծախսվել է 5,6 միլիոն դոլար, մասնավոր կազմակերպությունների համար մեկ օրը բյուջեին արժեցել է 556 000 դոլար, ևս 239 000 դոլար ծախսվել է արարողակարգային ծառայությունների համար, 3,2 միլիոն դոլար՝ տրանսպորտի և սննդի կազմակերպման համար:























Comments