top of page

Պուտինը չի բացառել Բելառուսի հետ միութենական խորհրդարանի ստեղծումը

Sep 10, 2021
1 min read


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ ապագայում կարող է ստեղծվել Ռուսաստանի և Բելառուսի միութենական խորհրդարան, սակայն առայժմ այդ հարցը չի քննարկվել: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, նախագահն այդ մասին հայտնել է բելառուս գործընկերոջ հետ մի քանի ժամ տևած բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսին:


Հանդիպման սկզբում Ռուսաստանի առաջնորդն ասել էր, որ խնդրել է իր գործընկերոջը գալ Մոսկվա՝ ամփոփելու, թե վերջին շրջանում ինչ է արվել Միութենական պետության զարգացման ծրագրերի ուղղությամբ և որոշ հարցերի վերջակետ դնելու համար:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page